Գրիգորի Պողոսյանն ու Աշոտ Սարգսյանը Աստրախանում ձեռնամարտում ոսկե մեդալ են նվաճել

08 Դեկտեմբերի 2023, 09:32

Սպորտ

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Աստրախանում անցկացվել է Հարավային դաշնային օկրուգի ձեռնամարտի առաջնությունը:

Մրցումներին մասնակցել են ավելի քան 900 մարզիկներ Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերից։ Շախտի քաղաքի Գրիգորի Պողոսյանն ու Աշոտ Սարգսյանը ոսկե մեդալներ են նվաճել։

Այժմ նրանք կնախապատրաստվեն Ռուսաստանի առաջնությանը։