«Գրիր հայերեն». թելադրություն՝ Ռուսաստանում և Բելառուսում
09 Ապրիլի 2025, 17:41

Ռուսաստանի մի շարք քաղաքներում և Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ապրիլի 19-ին կանցկացվի հայոց լեզվի «Գրիր հայերեն» համընդհանուր թելադրություն: Սա Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի նախաձեռնած նախագիծն է։
Թելադրությունը կարելի է գրել ինչպես օֆլայն, այնպես էլ օնլայն։ Այն կանցկացվի Կրասնոդարում, Սանկտ Պետերբուրգում, Անապայում, Նովոռոսիյսկում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Սոչիում, ինչպես նաև Մինսկում։ Դրան կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: