«Գրիր հայերեն». թելադրություն՝ ՌԴ մի շարք քաղաքներում

23 Մայիսի 2024, 09:00

Կրթություն

Ռուսաստանի քաղաքներում մայիսի 26-ին կանցկացվի թելադրություն հայոց լեզվից՝ «Գրիր հայերեն» խորագրով։

Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիան ստեղծել է նոր հարթակ, որը թույլ է տալիս առցանց թելադրություն գրել grirhayeren.ru կայքում։

Թելադրությունը կանցկացվի նաև օֆլայն ռեժիմով Սանկտ Պետերբուրգում, Կրասնոյարսկում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Նովոռոսիյսկում, ինչպես նաև Բելառուսի մայրաքաղաքում՝ Մինսկում։

Առցանց թելադրությունը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 14:00-ին:

Հիմա եթերում