Գրոսմայստեր Արամ Հակոբյանը արծաթե մեդալ է նվաճել Շվեյցարիայում անցկացված մրցաշարում

26 Հուլիսի 2025, 20:20

Սպորտ

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Շվեյցարիայում անցկացված միջազգային մրցաշարում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Արամ Հակոբյանը դարձավ «Biel Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի «Challengers» խմբի արծաթե մեդալակիր»,- ասված է հաղորդագրությունում։

Առաջին տեղը զբաղեցրել է Հունաստանը ներկայացնող Նիկոլաս Թեոդորուն, երրորդ տեղը` Ղազախստանի ներկայացուցիչ Ռինատ Ջումաբաևը։