Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայում անցկացված «Gran Hotel Bali Chess Festival 2023» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և զբաղեցրել 1-ին հորիզոնականը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարում փայլուն է հանդես եկել նաև 11-ամյա Տիգրան Համբարձումյանը, ով վաստակել է 6.5 միավոր և բարելավել իր միջազգային վարկանիշը 86 կետով: