Գրուշկոն «մեծ ֆանտազիաներ» է անվանել Հայաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին հայտարարությունները
07 Սեպտեմբերի 2023, 15:28
ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն «մեծ ֆանտազիաներ» է անվանել ԵՄ-ում Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու անհրաժեշտության մասին հայտարարությունները՝ հավելելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և իրենք շարունակում են ելնել այդ իրականությունից:
Գրուշկոն ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը «կշարունակեն ամրապնդել ռազմական և քաղաքական համագործակցությունը»։
«Հայաստանը մեր դաշնակիցն է, և անվտանգության ոլորտում մենք հույսը դնում ենք միմյանց վրա: Եվ ես համոզված եմ, որ այս հաստատունը որոշիչ է լինելու մեր երկկողմ հարաբերություններում տարիներ և տարիներ»,- նշել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերով Եվրոպական կոմիտե անվանումով ոչ կառավարական կազմակերպության նախագահ ներկայացող Գյունտեր Ֆելինգերը կոչ է արել Հայաստանին՝ միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին: