Գրող Անահիտ Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի թոք-շոուի
31 Հունվարի 2025, 11:57

Հայ գրող Անահիտ Գրիգորյանը փետրվարի 1-ին Սանկտ Պետերբուրգի «Եկատերինգոֆսկայա» գրադարանում կմասնակցի «Դասեր, որոնք մենք բաց թողեցինք. Գիրք գրելու ոչ ակնհայտ պատճառների մասին» թոք-շոուին:
Գրողներ Անահիտ Գրիգորյանը և Կարինա Բույանովան կքննարկեն, թե ինչպես և ինչու են հրատարակում ժամանակակից աշխարհում, արդյոք գրողն ունի իր նախասիրությունները, հնարավո՞ր է արդյոք գրքերի միջոցով միլիոններ աշխատել, ինչպես կարդալ ժամանակակից գրականություն, և ինչ է սպասվում այն մարդուն, ով որոշում է գրող դառնալ:
Անահիտ Գրիգորյանը նաև ճապոնագետ է, «Լիցեյ», «Մեծ գիրք», «Ֆազիլ Իսկանդեր» միջազգային մրցանակի դափնեկիր է: Նրա «Ութոտնուկ» վեպը 2021 թվականին դարձել է «LiveLib» կայքի ընթերցողների առաջնային ընտրությունը։