Գյումրիում ավագանու ընտրություններին դեռևս մասնակցել է ընտրողների 22.70%-ը

30 Մարտի 2025, 16:00

Քաղաքականություն

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է 25․255 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22.70%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111․236 է:

Հիշեցնենք, որ Գյումրի համայնքում մարտի 30-ին անցկացվում են ավագանու արտահերթ ընտրություններ։

Ժամը 08։00-ից բացվել են բոլոր ընտրատեղամասերը և սկսվել է քվեարկությունը, որը կտևի մինչև ժամը 20։00-ն, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։

Ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյան), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Վարդան Ղուկասյան), «Ապրելու երկիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Մալխասյան), «Մայր Հայաստան» դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Սիմոնյան), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» (քաղաքապետի թեկնածու՝ Արտյոմ Թումանյան), «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Լևոն Բարսեղյան), «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Արտյոմ Ղարաղազարյան), «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Մարտուն Գրիգորյան), «Իմ հզոր համայնք» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Ռուբեն Մխիթարյան)։