Գյումրիում այսօր ծրագիր չեն ընտրում, այլ մարդու․ Արտակ Ավետիսյան

21 Մարտի 2025, 23:15

Քաղաքականություն

Հայաստանում քաղաքական մշակույթը չի ձևավորվել։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է անկախ փորձագետ Արտակ Ավետիսյանը՝ մեկնաբանելով Գյումրիում սպասվող ընտրությունները։

«Ինչքան էլ գյումրեցին ինքնագովելու բան ունի, ներկայացնում է հայրաքաղաքը և այլն, բայց ստանդարտ, միջին վիճակագրական Հայաստանի ընտրող է: Թեկնածուները ընտրություններից առաջ խոստումներ են տալիս, բայց Հայաստանում ոչ ոք չի գնում խոստումների հետևից։ Հայաստանում քաղաքական այդ մշակույթը չի ձևավորվել։ Եթե հիմա փորձենք հիշել շատ երկրների ղեկավարներին, չենք հիշի նրանց անունները։ Կհիշենք միայն այն քաղաքական գործիչներին, որոնք հայտնի են այս կամ այն հռետորաբանությամբ»,- ասել է մեր զրուցակիցը։

Նա օրինակ է բերել Թրամփին ու Բայդենին։

«Գիտենք Թրամփին ու իրենից առաջ եղած Բայդենին։ Բայց մեզ հետաքրիքր չէ, չէ՞, թե նրանք ինչ են ուզում Ամերիկայից, մենք մեր վերաբերմունքով էլ ենք այդպես։ Ինչ խոստումներ էր տվել Փաշինյանը իշխանության գալուց, ինչ էր խոստացել ու ինչը չկատարեց։ Բացի ընդդիմությունից, որոնք պեղում ու երեսով են տալիս ԱԺ-ում, չեմ տեսել առօրյա շփումներում մարդկանց, որոնք դրանից են նեղվում։ Մարդիկ ինչից ասես կնեղվեն, բայց ոչ ծրագիր չկատարելուց, խոստում դրժելուց»,- ասել է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։