Գյումրիում, Սրբազան շարժման ժամանման ֆոնին, ապամոնտաժվել է նախատեսված մանկական համերգի բեմը
01 Հունիսի 2024, 15:11
Գյումրիում մանկական համերգի բեմը ապամոնտաժվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանման ֆոնին: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Համերգը նվիրված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին, կազմակերպվում էր «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ։
«ՏաԼույս» երգչախմբի գեղարվեստական ղեկավարին զանգահարել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը և պահանջել, որ ժամը 14։00-ին նախատեսված համերգի ժամը տեղափոխվի։ Երեխաները, սակայն, պատրաստ չեն եղել ավելի վաղ ներկայացմանը, պատմել է երգչախմբի ղեկավար Մարիա Գալստյանը։