Գյումրու օրը կանցկացվի «Տաշիր» հիմնադրամի աջակցությամբ
21 Սեպտեմբերի 2025, 13:21
Գյումրի քաղաքի օրը կանցկացվի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը:
«Սիրելի´ գյումրեցիներ, սիրելի´ հայրենակիցներ,
«Մեր ձևով» ժողովրդական շարժումը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ միասին կկազմակերպի Գյումրի քաղաքի տոնը:
Նշելու ենք` Մեր ձևով»,-ասել է նա։