«Գյուրջիև» անսամբլը Հունաստանում կներկայացնի «Զարթիր» ալբոմը

25 Մայիսի 2025, 12:20

Մշակույթ

Մայիսի 25-ին Սալոնիկի երաժշտության պալատում «Գյուրջիև» երաժշտական խումբը կներկայացնի իր «Զարթիր» ալբոմը։

Միջազգային ճանաչում ստացած անսամբլում ընդգրկված են հայկական ավանդական գործիքներ նվագող փայլուն երաժիշտներ: Անսամբլը վերաիմաստավորում է հայտնի մտավորական և փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի երաժշտությունը։