«Գյուրջիև» անսամբլը հայկական երաժշտությունը կներկայացնի Իտալիայում

17 Սեպտեմբերի 2024, 00:13

Մշակույթ

«Գյուրջիև» անսամբլը հայկական երաժշտությունը կներկայացնի Իտալիայում: Անսամբլը, որի կազմում ընդգրկված են հայկական ավանդական նվագարաններ նվագող երաժիշտներ, սեպտեմբերի 19-ին ելույթ կունենա Տրենտինոյի անցկացվող փառատոնին:

Հիշեցնենք, որ այս տարի գերմանական հեղինակավոր «ECM Records» լեյբլը թողարկել է «Գյուրջիև» անսամբլի երրորդ ալբոմը՝ «Զարթիր» վերնագրով։ Այն վերաիմաստավորում է հայ նշանավոր մտավորական, փիլիսոփա, կոմպոզիտոր, պարուսույց Ջորջ Գյուրջիևի երաժշտությունը։

Վերջին տարիներին միջազգային ճանաչում ստացած անսամբլում ընդգրկված են հայկական ավանդական գործիքներ նվագող փայլուն երաժիշտներ։ Ամենահայտնի ալբոմներն են «Music of Georges I. Gurdjieff»-ը և «Կոմիտաս»-ը, որոնք արժանացել են հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ նիդերլանդական «Էդիսոն» մրցանակի: