Գյուղացուն ոչնչով չեն աջակցում․ Լոռու մարզի բնակիչները՝ պետության անգործության մասին
02 Դեկտեմբերի 2025, 16:30
Լոռու մարզի բնակիչները բողոքում են՝ պետությունը գյուղացիներին ոչնչով չի աջակցում, իսկ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսը բավականին բարձր է։
«Պետությունը չի օգնում, որ գոնե մեր նման մարդկանց 5%-ով վարկ տրամադրեն։ Ես վարկը վերցրել եմ 20 %-ով, բայց վճարները խեղդում են, պարտք ենք անում, որ կարողանանք վճարել։ Չեն հասկանում, որ գյուղացին նոյեմբերին նոր արդյունք է ստանում, նոյեմբերին գյուղացու ձեռքը հազից փող է ընկնում, էն էլ, եթե կարողանում է մի բան ծախել»,- նշել է մարզի բնակիչներից մեկը։
Զրույցում մարդիկ բողոքում են նաև ջրի սակավությունից՝ նշելով, որ իրենց հույսը աղբյուրներն էին, սակայն դրանք էլ փակել են՝ պատճառաբանելով, թե խմելու համար դրանք պիտանի չեն։