«Գյուղին վնաս չի եղել». Մովսես գյուղում այս գիշեր ադրբեջանական կրակոցներ են լսվել
23 Մայիսի 2025, 12:25
Տավուշի մարզի Մովսես գյուղում այս գիշեր ադրբեջանական կրակոցներ են լսվել: Գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը Alpha News-ի հետ զրույցում ասաց, որ կրակոցները հնչել են գիշերային ժամերին:
«Գյուղին վնաս չի եղել, բնակչության շրջանում էլ խուճապ չկա, տեղեկությունը, թե խոշոր տրամաչափի զենքից են կրակել, սուտ է»,- ասաց Արմեն Փոլադյանը: