Հացի համար չպետք է կորցնենք մեր արժանապատվությունը. Դավիթ Բաբայան

15 Սեպտեմբերի 2023, 22:00

Բոլոր

Ժողովրդի 99,9 տոկոսը պատրաստ է սովամահ լինել, բայց չընդունել որևէ բան Ադրբեջանից։ Մենք պահպանում ենք հայ ժողովրդի իդեալի արժանապատվությունը այստեղ։ Արժանապատվությունը, որ դժբախտաբար, շատ ասպարեզներում ոտնահարված է, մենք այստեղ փորձում ենք այն պահպանել։

Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Մենք, իսկապես, շատ ծանր վիճակում ենք։ Մարդիկ կան, որոնք հացի կտորի կարիք ունեն, մարդիկ վերանայել են նույնիսկ իրենց առօրյան՝ դիետան, ես աշխատում եմ հաց չօգտագործել։ Մենք չպետք է մեր արժանապատվությունը ոտնահարենք, հացի համար կորցնենք արժանապատվությունը, հաղթենք մեր սկզբունքները, ոտնահարենք այդ ամենը»,- ասել է Բաբայանը։

Նրա խոսքով՝ արցախցիները շատ վատ են ընդունում Ակնայից Ստեփանակերտ բեռը, երբ այն ադրեջանական է։

«Ժողովրդի 99,9 տոկոսը պատրաստ է սովամահ լինել, բայց չընդունել որևէ բան Ադրբեջանից։ Մենք պահպանում ենք հայ ժողովրդի իդեալի արժանապատվությունը այստեղ։ Արժանապատվությունը, որ դժբախտաբար, շատ ասպարեզներում ոտնահարված է, մենք այստեղ փորձում ենք պահպանել, բայց հիմա սա ռուսական բեռ է, ռուս վարորդ, ռուսական մեքենաներ, ռուսական արտադրության ապրանքներ՝ ալյուր, ձեթ, ամենախոցելի խավերի համար»,- եզրափակել է Դավիթ Բաբայանը։