Հադրութի կրթօջախների սաները մայրաքաղաքում մշակութային միջոցառում են կազմակերպել  

01 Հունիսի 2023, 12:35

Մշակույթ

Այսօր՝ մայիսի 31-ին, բռնազավթված Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի  նախաձեռնությամբ և  շրջանի գործող ՊՈԱԿ-ների ընդգրկմամբ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում միջոցառում է  կազմակերպվել։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանն ասել է, որ օրն առիթ է, որպեսզի հադրութցիներով նորից հավաքվեն ու հիշեն հայրենի եզերքում ապրած նվիրական ժամանակները:

Нет описания.

«Հադրութ շրջկենտրոնի և Տողի Արվեստի դպրոցների, Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Մ. Մանվելյանի անվան կրթօջախի և «Դիզակ» մանկապարտեզի սաների մասնակցությամբ նախաձեռնեցինք և կազմակերպեցինք հիանալի մշակութային միջոցառում, որտեղ մեր փոքրիկ հադրութցիները թե՛ մեզ, թե՛ իրենց ծնողներին ներկայացան  նորովի»,-նշել է Ա. Բաղդասարյանը` կարեւորելով` միջոցառմանը մասնակից բոլոր ՊՈԱԿ-ները, պատերազմից հետո  Ստեփանակերտում վերաբացվելով, տարբեր դժվարություններ հաղթահարելով, նվիրումով  շարունակում են իրենց գործունեությունը։

Нет описания.

Ըստ մեր զրուցակցի`   շարունակական աշխատանքի շնորհիվ կազմակերպվող նման միջոցառումները իրենց  հույս ու հավատ են ներշնչում, որ դեռ ամեն բան ավարտված չէ, որ Արցախը մնալու է հայկական և  լուսավոր ապագա է ունենալու։

Нет описания.

Հիմա եթերում