ՀԱԵ հոգևոր խորհուրդը կոչով դիմել է ՀՀ իշխանություններին և Եվրամիությանը
15 Հուլիսի 2023, 17:30
Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր խորհուրդը կոչ է արել Հայաստանին դադարեցնել զիջումները, ինչպես նաև խնդրել Է Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:
«Դիմում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և Եվրոպական միության անդամ երկրներին՝ անհապաղ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՝ Արցախի կյանքի ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը հնարավորինս արագ ապաշրջափակելու և Հանրապետությունում բնականոն կյանքը վերականգնելու համար»,-ասված է Հոգևոր Խորհրդի հայտարարության մեջ:
Խորհուրդը նաև կոչ է արել Հայաստանի իշխանություններին «հրաժարվել զիջումների քաղաքականությունից, ցուցաբերել վճռականություն և ապահովել իրավիճակի հանգուցալուծումը մարդու հիմնարար իրավունքների համակողմանի կիրառման միջոցով, որի դեպքում կերաշխավորվի արցախցիների անկախ, անվտանգ և արժանապատիվ կյանքն իրենց հայրենի հողում»: