ՀԱԵ սպասավորների դեմ հալածանքները պետք է դադարեցվեն. Ալեքսանդր Չերյոմին

25 Հոկտեմբերի 2025, 10:58

Քաղաքականություն

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրող, Ռուսաստանի և հարակից պետությունների պատմության փորձագետ Ալեքսանդր Չերյոմինը դատապարտել է ՀՀ իշխանությունների հարձակումները եկեղեցու դեմ՝ նշելով, որ Սուրբ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների դեմ հալածանքները պետք է դադարեցվեն։

«Հայաստանում, համաձայն օրենքի, եկեղեցին անջատ է պետությունից։ Հայրենիքի պաշտպանության կողքին կանգնած հայրենասեր Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց՝ հայ ժողովրդի հանդեպ ունեցած սիրո համար։ Տեր Միքայելը դատապարտվեց անօրինականորեն և կրում է իր խաչը՝ հանուն հավատքի և Աստծուն ծառայելու։

Մտահոգություն է առաջացնում նաև ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի վերջին ձերբակալությունը։

Սուրբ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների դեմ հալածանքները պետք է դադարեցվեն, քանի որ դա վնասում է Հայաստանին և հայ ժողովրդին», — նշել է նա։

Հիմա եթերում