ՀԱԷԿ-ի սպասարկման վերաբերյալ «Ռոսատոմ»-ի ծրագիրը հաղթել է «Կանաչ Եվրասիա-2025» միջազգային մրցույթում
30 Հունիսի 2025, 21:30
Ավարտվել է Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից անցկացվող «Կանաչ Եվրասիա-2025» ամենամյա միջազգային կլիմայական մրցույթը։
«Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ի («Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկական դիվիզիոն)՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի №2 էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագիրը «Եվրասիական հեռանկար» անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել։
«Կանաչ Եվրասիա-2025» մրցույթի հաղթողների պարգևատրումը տեղի է ունեցել Մինսկում հունիսի 26-27-ն անցկացված Եվրասիական տնտեսական 4-րդ ֆորումի շրջանակներում։
Այս տարի մրցույթի հաղթողները որոշվել են նաև հետևյալ անվանակարգերում՝ «Կայուն էներգետիկա», «Փակ ցիկլի տնտեսություն», «Կլիմայակայուն քաղաքներ և ենթակառուցվածքներ» և այլն։