«Հաջորդ առևանգվողը մեզնից յուրաքանչյուրը կարող է լինել». Արայիկ Հարությունյանը պատասխանել է ակցիա անող արցախցի կանանց հարցերին

02 Օգոստոսի 2023, 14:36

Քաղաքականություն

Երեկ երեկոյան արցախցի կանայք հավաքվել են մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում` բարձրաձայնելու Արցախի տևական շրջափակման հետևանքով առաջացած խնդիրները՝ փոքրիկների խնամքի հետ կապված:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` նախագահ Արայիկ Հարությունյանը, ընդառաջելով մայրերի հորդորին, դահլիճում տեղերի սահմանափակ լինելու պատճառով առանձին խմբերով ընդունել է նրանց, պատասխանել հուզող հարցերին։

«Մենք նշել ենք, որ իրավիճակը անելանելի է։ Ամենակարևորը անվտանգության հարցն ենք շեշտել։ Վերջին դեպքի՝ Վագիֆ Խաչատրյանի առևանգումից հետո, յուրաքանչյուրս էլ ավելի ենք մտահոգված, որ հաջորդը մեզնից յուրաքանչյուրը կարող է լինել։

Մեր կողմից բարձրացված հարցերին ի պատասխան՝ նախագահը նշել է, որ առաջիկա օրերին զարգացումներ են սպասվում, որից հետո ինքը կտա հուզող հարցերի պատասխանները։ Նա նշեց, որ նամակներ է հղել Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ղեկավարությանը և սպասում է պատասխանի»,- ասել է հավաքի նախաձեռնողներից Մարիամ Աբրահամյանը։

Հիմա եթերում