Հաջորդ հանդիպմանը կսահմանվեն փաստաթղթերի տեսակները, կնույնականացվեն քարտեզները․ Մհեր Գրիգորյան

15 Հունվարի 2024, 14:54

Քաղաքականություն

Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի վերջին, «Ազատության»-ը փոխանցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով՝ կոնկրետ օրը, ժամը և վայրը պետք է լրացուցիչ համաձայնեցվի։

Գրիգորյանը տեղեկացրել է, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն, հանդիպմանը նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից, և այլ նմանատիպ հարցեր: