Հաջորդ նիստում գրավոր ապացույցներն ենք հետազոտելու․ Երեմ Սարգսյան

18 Օգոստոսի 2025, 21:50

Քաղաքականություն

Միքայել Սրբազանի գործով հիմնական դատալսումները կանցկացվեն դռնբաց ռեժիմով։ Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Հաջորդ նիստում գրավոր ապացույցներն ենք հետազոտելու, դրա մի մասն է իրենց ներկայացրած ապացույցը, որտեղ ասում են, որ համակարգչի մեջ օրագիր են հայտնաբերել, դրա զննությունն է լինելու»,- ասել է նա։

Նա նշել է, որ այսօրվա նիստում դատավորը բավարարել է իրենց միջնորդություններից երկուսը, բայց իրենք դրանով չեն ոգևորվում։

Մանրամասները՝ տեսանյութում։