Հաջորդիվ Ադրբեջանը կպահանջի միջանցք դեպի Նախիջևան․ Վլադիմիր Բրուտեր
02 Մայիսի 2024, 22:45
Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ սահմանների լեգիտիմությունն ավելի կարևոր է, քան դաշնակիցները:
«Հայաստանը Ռուսաստանին չի ընդունում որպես դաշնակից, դա հասկանալի է։ Իսկ ինչ վերաբերում է սահմանների լեգիտիմությանը, Փաշինյանն արդեն այնքան է հանձնել, որ այլ բանի մասին խոսել այլևս չի կարող։ Բնական է՝ նա չի պատմի այն մասին, որ ամեն ինչ հանձնել է, և շատ վատն է, ուստի նա խոսում է սահմանների լեգիտիմության մասին։ Երբ նա քննադատում Է Ռուսաստանին, որ իրեն չի օգնել Ադրբեջանի հետ հակամարտությունում, նա չի խոսում սահմանների լեգիտիմության մասին։ Նա նշել է, որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները: Այսինքն՝ այն դեպքում նա կողմ չէր սահմանների լեգիտիմությանը, բայց հիմա կողմ է։ Ռուսաստանը սկզբունքորեն չի միջամտում դաշնակից պետությունների ներքին քաղաքականությանը», — ասել է Բրուտերը։
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը հետագայում միջանցք է պահանջելու դեպի Նախիջևան։
«Ադրբեջանի պահանջները գերազանցում են այն, ինչ այժմ պատրաստ է տալ Հայաստանը։ Բայց, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ Հայաստանը կամաց-կամաց հանձնում է, ուստի դա շարունակվելու է։ Ադրբեջանը միջանցք է պահանջելու դեպի Նախիջևան։ Դա մի թեմա է, որը շատ է հետաքրքրում Ադրբեջանին, և նրանք այն կսեղմեն բոլոր հնարավոր միջոցներով», — եզրափակել է Բրուտերը։