Հաջորդը Հայաստանի ժողովուրդն է. ամերիկացի կոնգրեսականները կոչ են արել Բայդենին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

28 Սեպտեմբերի 2023, 13:00

Քաղաքականություն

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հերթական բանաձեւն է ներկայացրել՝ պահանջելով կասեցնել Ադրբեջանին ԱՄՆ օգնությունը։

«Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սարսափելի ագրեսիայի և շարունակվող էթնիկ զտումների ֆոնին ես ներկայացնում եմ ևս մեկ բանաձև, որը, հուսով եմ, կհանգեցնի Բաքվին ԱՄՆ-ի օգնության դադարեցմանը։ Ինչ էլ որ ասեն մեր դիվանագետները, եթե փողերը շարունակեն հոսել դեպի (Ալիևի) ռեժիմը, ապա բռնությունը կշարունակվի»,- գրել է Շիֆը X միկրոբլոգում։

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն էլ X միկրոբլոգում գրել է, որ Արցախում բոլորի աչքի առաջ էթնիկ զտումներ են ծավալվում. հայերը լքում են իրենց տունը, որն ավելի քան 2000 տարեկան է:

«Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունն ազդակ է Հայաստանի բնակիչներին՝ հաջորդը դուք եք: Ռուբեն Վարդանյանը և բոլոր անարդարացիորեն ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն:

Բայդենի վարչակազմը պետք է հրապարակայնորեն ասի Ադրբեջանին՝ վերջ տվեք հիմա, այլապես պատժամիջոցների կենթարկվեք:

Անցյալ շաբաթ պատգամավոր Քրիս Սմիթը և ես բանաձեւ ներկայացրեցինք Արցախում ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։ Սա 21-րդ դարն է. Միացյալ Նահանգները չի կարող աչք փակել էթնիկ զտումների վրա»,- նշել է նա։

Հիմա եթերում