Հակահայկական այլատյացությունը և ցեղապաշտությունն Ադրբեջանում 2022. «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի զեկույցը

15 Հուլիսի 2023, 11:40

Քաղաքականություն

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունը հրապարակել է «Հակահայկական այլատյացություն և ցեղապաշտություն Ադրբեջանում 2022» զեկույցը, որ ահազանգ է Արցախում ցեղային զտման վերաբերյալ։ Զեկույցի նպատակն է պահպանել ներկա արձանագրությունները և բարձրացնել միջազգային իրազեկումը Ադրբեջանի ղեկավարության թշնամական դիրքորոշման վերաբերյալ, որ շարունակաբար բացահայտում է հայկական պետականությունը ոչնչացնելու և հայերին ու հայկական մշակույթը տարածաշրջանից վերացնելու իր վճռականությունը։

Զեկույցը հիմնված է հանրության հասանելի տեղեկատվության հավաքագրման վրա, որ վերցված է վստահելի բաց աղբյուրներից։ Այն թեև կենտրոնանում է 2022-ի զարգացումների վրա, սակայն անդրադառնում է նաև տասնամյակներ շարունակվող հակամարտության պատմական նախադրյալների և նախորդ տարիներին պատահած միջադեպերին` ցույց տալու համար Ադրբեջանի թշնամական ռազմավարության ընթացքը:

Կազմակերպության զեկույցում շեշտված է՝ 2022 թվականին Ադրբեջանի ցեղապաշտական քաղաքականությունն առավել սրվեց հայ ժողովրդի նկատմամբ՝ թե Արցախում և թե Հայաստանում։