Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է քննել հակասահմանադրական ճանաչված հոդվածով մեղադրանքը

24 Նոյեմբերի 2025, 12:30

Քաղաքականություն

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով լսումները։ Նիստը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։

Բացի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, որպես մեղադրյալ են ներգրավված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Հիշեցնենք, որ աղմկահարույց գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր ՍԴ որոշումից հետո, որը հակասահմանադրական էր ճանաչել մեղադրանքի հոդվածը։