Հակաթոռը վերականգնելու փորձ՝ Հովհաննավանքում․ Տիգրան Քոչարյան

27 Հոկտեմբերի 2025, 19:10

Քաղաքականություն

Alpha News-ի հետ զրույցում գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը անդրադարձել է Հովհաննավանքի շուրջ ստեղծված իրավիճակին՝ կասկած հայտնելով, որ այն պլանավորված գործողություն էր՝ հատկապես վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանի շրջապատի կողմից։

«Հովհաննավանքի ակտիվ փիառը հիմք է ենթադրելու, որ ընտրությունը պատահական չէր»,- ասել է նա։

Ըստ նրա՝ Հովհաննավանքի ընտրությունը փորձ է՝ ստեղծելու Մայր Աթոռին հակառակ կառույց, այսինքն՝ հակաթոռ։ «Պատմության մեջ ամենահատկանշական հակաթոռը եղել է Ավանում, որի կաթողիկոսի անունը եղել է Հովհան։ Ուստի փորձ է արվում՝ վերականգնելու հակաթոռը։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, հակաթոռը հեռու չի գտնվում կաթողիկոսարանից»,- նշել է Տիգրան Քոչարյանը։

Միևնույն ժամանակ, Տիգրան Քոչարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին, որը մատուցել է կարգալույծ հռչակված քահանան և մասնակիցների թվին՝ նշելով․ «Սա ցույց է տալիս, որ հակաեկեղեցական արշավի շրջանակներում Փաշինյանը չունի լայն զանգվածի աջակցություն, քանի որ ժողովուրդը չի ընդունում այն, ինչ փորձում է փաթաթել իր վզին իշխանությունը»։

Մանրամասները տեսանյութում։