Հակոբ Պարոնյանի անվան թատրոնը «Փրայմ թայմ» մյուզիքլը ներկայացրել է Թբիլիսիի հանդիսատեսին
04 Հունիսի 2025, 11:30
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը մայիսի 30-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան ազգային թատրոնում խաղացել է «Փրայմ թայմ» մյուզիքլը։

«Փրայմ թայմ»-ն անդրադառնում է փառքի, մարդկանց արժեհամակարգի խեղման և սոցիալական արդարության խնդիրներին։ Պատմության գլխավոր հերոսուհին Աննան է՝ երիտասարդ կին, որը հայտնվելով փառքի և փողի ճիրաններում՝ փորձում է պահպանել ինքնությունը և պայքարում է սեփական ձայնի իրավունքի համար։

Մյուզիքլը շեշտադրում է, որ իրական հաջողությունն ու արժեքները պահանջում են պայքար ու պատասխանատվություն, իսկ յուրաքանչյուր քայլ կարող է շրջադարձային լինել։ Բեմադրությունն աչքի է ընկնում երաժշտական և ռեժիսորական բարձր որակով։
Դերակատարն են Թերեզա Մաթևոսյանը, Մարիամ Գրիգորյանը, Արսեն Գևորգյանը, Աննա Մովսեսյանը, Ալբերտ Ղազարյանը, Գևորգ Դավթյանը, Հայկ Մաթևոսյանը, Յանա Թևանյանը, Հովսեփ Նշանյանը, Տիգրան Նահապետյանն ու Անգելինա Անտարյանը։ Ներկայացման բեմադրիչն է թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը։
