Հակոբ Ղազանչյանի ստեղծագործական լաբորատորիան կբացի Խաղաղօվկիանոսյան թատերական փառատոնի կրթական ծրագիրը

18 Սեպտեմբերի 2024, 09:20

Մշակույթ

Սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 6-ը Պրիմորիեի մայրաքաղաքում կայանալիք Խաղաղօվկիանոսյան երրորդ միջազգային թատերական փառատոնի նախաշեմին մեկնարկել է միջոցառման կրթական ծրագիրը:

Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարի գլխավորությամբ Հակոբ Ղազանչյանի առաջին ստեղծագործական լաբորատորիայում Հեռավոր Արևելքի արվեստի պետական ինստիտուտի ուսանողները պատրաստում են բեմադրություն՝ հիմնված Ալեքսանդր Բլոկի «Բալագանչիկ» պիեսի վրա։

Պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 22-ին:

Հիմա եթերում