Հալեպահայերին հորդորել են տանը մնալ բախումների պատճառով

22 Դեկտեմբերի 2025, 21:54

Բոլոր

Հալեպի «Գանձասար» թերթը հայտնում է, որ Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչներին հորդորել են դուրս չգալ տներից՝ Սիրիայի ժամանակավոր կառավարության ուժերի և քրդական կազմավորումների միջև սկսված բախումների պատճառով։

Syrian Observatory for Human Rights մոնիթորինգային կենտրոնի տվյալներով՝ մարտերը տեղի են ունեցել Շեյխ Մաքսուդ և Ալ-Աշրաֆիե թաղամասերում։ Բախումներին մասնակցել են Սիրիայի ժամանակավոր իշխանությունների հետ կապ ունեցող ուժերը և քրդական «Ասայիշ» ներքին անվտանգության ուժերը։ Կենտրոնը հստակեցրել է, որ վիրավորների թիվը հասել է 16-ի։

Հիմա եթերում