Հալեպում հրետակոծության հետևանքով հայի տուն է ավերվել

08 Հունվարի 2026, 17:59

Հայեր

Այս գիշեր Հալեպում հրթիռակոծությունից վնասվել է հալեպահայ Հրաչ Քեյվանյանի տունը, վնասվել են նաև հայաբնակ Շեյխ Թահա և Վիլլաներ թաղամասերը։

«Բարեբախտաբար զոհեր չկան, քնից արթնացել ենք ուժգին ձայնից և փլուզման փոշի-աղմուկից՝ գիշերը՝ 3։45-ին։ Մեր տունն առաջին հարկում է։ Շրջակայքում կան նաև այլ ավերածություններ»,– «Արևելքին» հայտնել է Հրաչ Քեյվանյանը։