Հալեպում Թուրքիայի հյուպատոսն այցելել է Հայաստանի հյուպատոսություն

26 Մարտի 2025, 16:37

Քաղաքականություն

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենքիզը և փոխհյուպատոս Էրինը, հայտնում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատեսությունից։

Հանդիպման ավարտին Ջենքիզը ջերմ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել է Ա. Ավետիսյանին Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացմանը, ինչպես նաև հարմարության դեպքում այցելելու ԹՀ հյուպատոսության ժամանակավոր գրասենյակ՝ հրավերն ընդունվել է: Կողմերը պայմանավորվել են շարունակել գործակցությունը: