Հալեպը, Իդլիբը, Դամասկոսն ու Ռաքքան կդառնան մեր նահանգները. Էրդողան

13 Դեկտեմբերի 2024, 21:14

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Էրդողանը Սաքարիայում իր կուսակիցների առջև ունեցած ելույթում խոստացել է վերանայել Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները և սիրիական տարածքները (նախկին օսմանյան նահանգները) միացնել Թուրքիային:

«Այն քաղաքները, որոնք մենք կոչում ենք Հալեպ, Իդլիբ, Դամասկոս և Ռաքքա, կդառնան մեր նահանգները, ինչպես Անթեփը (Այնթափ), Հաթայը և Ուրֆան»,- ասել է Թուրքիայի նախագահը: