Համաձայնագիր է կնքվել Հայաստանի ազգային գիտական լաբորատորիայի և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև
14 Ապրիլի 2024, 21:00
Հայաստանի Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը համագործակցության ընդլայնման համաձայնագիր են ստորագրել։
Համաձայնագիրը ենթադրում է համագործակցության ընդլայնում հիմնարար գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և կրթության ոլորտներում։
«Ես շատ ուրախ եմ, որ Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի հետ համագործակցությունն ամրապնդվում է, և վստահ եմ, որ փաստաթուղթն ու այն ծրագրերը, որոնք մենք քննարկել և ձևավորել ենք, կիրականացվեն», — նշել է ՄՀՄԻ-ի տնօրեն Գրիգորի Տրուբնիկովը։
Նա ընդգծել է, որ վերջին երկու տարիներին ակտիվ աշխատանք է տարվել ՄՀՄԻ-ի գիտական նախագծերում Հայաստանի մասնակցության ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ։ Ինստիտուտը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Հայաստանի այլ գիտական կազմակերպությունների, ինչպես նաև հանրապետության ուսումնական հաստատությունների հետ՝ կադրերի պատրաստման նպատակով։