Համաձայնագիրը հարված է ՀՀ ինքնիշխանությանը՝ Թրամփի հովանավորությամբ․ Մուրադ Փափազյան

10 Օգոստոսի 2025, 11:24

Քաղաքականություն

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«🔷 Ալիևի եւ Փաշինյանի միջև, Դոնալդ Թրամփի հովանավորությամբ ստորագրված պայմանագիրը հաստատեց Զանգեզուրի միջանցքի կառուցումը։

🔷Խթանողների կողմից ներկայացված որպես խաղաղության և շրջանային բացման ծրագիր, «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) անունը կրող միջանցքը իրականության մեջ լուրջ հարված է Հայաստանի ինքնիշխանությանը և անվտանգությանը։

🔷Միջանցքը, որը անցնելու է միջազգային ճանաչված Հայաստանի տարածքով, փաստորեն Հայաստանի վերահսկողությունից դուրս է առնում է նշված տարածքը։

🔷Ավելին՝ համաձայնագիրը նախատեսում է, որ միջանցքի կառավարումն ու անվտանգությունը լինելու է ԱՄՆ հսկողության տակ, որն ընդգրկելու է նաև թուրքական ուժեր, հավանական է նաև ՆԱՏՕ-ի ներկայությունը»։

Հիմա եթերում