Հայ գերիների համար համահայկական աղոթք՝ Մոսկվայի Տիրոջ Պայծառակերպության տաճարում

10 Նոյեմբերի 2024, 15:10

Մշակույթ

Մոսկվայի Տիրոջ Պայծառակերպության տաճարում համահայկական աղոթքի արարողություն է անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։

Ռուսաստանի հայերի միության ղեկավարներն ու ներկայացուցիչները մասնակցել են ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող հայ բանտարկյալների համար կազմակերպված համահայկական աղոթքին։

Ավելի վաղ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել էր, որ նոյեմբերի 10-ին արցախահայերի իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում համահայկական աղոթք կանցկացվի։