Համահայկական խաղեր․ Ստեփանակերտի պատվիրակությունը մասնակցել է շքերթին

06 Օգոստոսի 2023, 13:36

Սպորտ

Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում ընթացող Համահայկական խաղերի բացման արարողության մարզական շքերթին մասնակցել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի պատվիրակությունը։

Արցախի ներկայացուցիչները կմասնակցեն 6 մարզաձեւերի մրցաշարերի։

4 տարին մեկ անցկացվող Համահայկական խաղերին այս տարի մասնակցում է 41 երկրի շուրջ 7000 մարզիկ: Խաղերի կարգախոսն է «Միասնություն սպորտով»։

Ծրագրում ընդգրկված է 17 մարզաձև։  Վիճարկվելու է մեդալների 107 հավաքածու։ Առաջին անգամ մարզաձևերի ցանկում ընդգրկվել է նաև կանանց ֆուտբոլը։