Համամիտ չենք ՀՀ իշխանության կարծիքին, Արցախի փրկությունն ինքնորոշման մեջ է. Մհեր Կարակաշյան

01 Սեպտեմբերի 2023, 22:49

Քաղաքականություն

երջին շրջանում մեր ուժերը կենտրոնացրել ենք Հայ դատի հանձնախմբի աշխատանքի վրա, բոլոր ուղղություններով իշխանական, կառավարական, պետական, շփումների մեջ ենք, որ կարողանանք Արցախի հարցի շուրջ ուշադրություն հրավիրել։

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտեի ատենապետ Մհեր Կարակաշյանը և հավելեց, որ իրենց նպատակը նաև Ադրբեջանի բարբարոսությունները ցույց տալն է։

«Ինտենսիվ հարաբերությունների և բանակացությունների մեջ ենք տարբեր օղակների հետ մինչև երկրի վարչապետ, ԱԳ նախարար։ Կանադայի Ազգային ժողովը մի քանի ամիս առաջ յուրահատուկ լսումներ է անցկացրել՝ բարձրաձայնելով Արցախի հարցը։ Շեշտը դրվել է շրջափակման վրա»,- նշեց Կարակաշյանը։

Նրա փոխանցմամբ՝ երկու շաբաթ առաջ հանդիպում են ունեցել նաև Կանադայի ԱԳ նախարարի հետ։

«Նրա հետ հստակ հարցերի մասին ենք խոսել։ Առաջինը, որ հայտարարությունների ու կոչերի ժամանակն անցել է և այժմ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ժամանակն է։

Երկրորդ, շեշտեցինք, որ համակարծիք չենք Հայաստանի իշխանությունների կարծիքի հետ և մեզ համար Արցախի փրկությունը իր ինքնորոշման մեջ է։ Եթե Արցախը չշարունակի իր պայքարը, մեզ, ցավոք, կսպառնա ցեղասպանություն»,- հավելեց Կարակաշյանը։