ՀԱՄԱՍ-ը առաջին կազմակերպություններից մեկն էր, որ 2020թ-ին շնորհավորեց Ադրբեջանին․ Սերգեյ Մելքոնյան

02 Օգոստոսի 2024, 23:00

Քաղաքականություն

Շատ հայեր մեծ ցավ ապրեցին՝ լսելով ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի մահվան լուրը։ Alpha News-ի ուղիղ եթերում պ.գ.թ., «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը բացատրել է, թե արդյոք ՀԱՄԱՍ-ը պրոհայկական կազմակերպություն է, թե ոչ։

«ՀԱՄԱՍ-ը առաջին կազմակերպություններից մեկն էր, որ 2020թ․ նոյեմբերին շնորհավորեց Ադրբեջանին։ Վերջ։ Իրենք այդ կոնտեքստում Թուրքիայի մտերիմ դաշնակիցն են, առաջ են մղում Թուրքիայի օրակարգը։ ՀԱՄԱՍ-ը գտնվում է այս կոնտեքստում՝ Թուրքիա, Կատար և այլն։ Այո՛, իրենք աջակցում էին Ադրբեջանին՝ ողջունելով նրանց հաղթանակը։ Հետևաբար, իրենք շահերի համընկնում ունեն։ Իսրայելը ավելի շատ պահանջ կարող է ունենալ իր զենք-զինամթերքի մասով ու դրանք չուղարկի Ադրբեջան»,- եզրափակել է Սերգեյ Մելքոնյանը։