Համաշխարհային գիմնազիադայում Հայաստանի շախմատի հավաքականը նվաճել է բրոնզե մեդալ

03 Նոյեմբերի 2024, 16:20

Սպորտ

Հայաստանի շախմատի հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Բահրեյնում կայացած դպրոցականների համաշխարհային գիմնազիադայում:
Տղաների մրցաշարում միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և դարձել բրոնզե մեդալակիր:
Տղաների և աղջիկների արդյունքների հանրագումարով Հայաստանի թիմը նվաճել է բրոնզե մեդալ:

Տղամարդկանց հավաքականի կազմում հանդես է եկել նաև Էրիկ Գասպարյանը (5,5 միավոր), իսկ աղջիկների մրցաշարում՝ Միլենա Գասպարյանը (5.5 միավոր) և Ալվարդ Ստեփանյանը (4 միավոր): Թիմի մարզիչն էր Արթուր Անդրեասյանը: