Համաշխարհային ուսանողական խաղերի աթլետիկա մարզաձևում Հայաստանը առաջին մեդալն է նվաճել
04 Օգոստոսի 2023, 22:40
Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը նվաճել է երկրորդ մեդալը։
Վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 մետր մրցատարածությունում գրավել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:
ԿԳՄՍ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի համար սա աթլետիկա մարզաձևում պատմության մեջ առաջին մեդալն է Ուսանողական խաղերում:
1500 մետր վազքատարածության որակավորման փուլը Մկրտչյանը հաղթահարել էր առաջին տեղով։ Հայաստանի առաջին մեդալը (բրոնզե) այս Խաղերում նվաճել էր ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը: