Համաշխարհային տնտեսությունը՝ նոր ճգնաժամի ռիսկի առջև

26 Հունվարի 2024, 14:54

Տնտեսություն և Բիզնես

Ցնցումների նոր ալիքի հավանականությունը պայմանավորված է Կարմիր ծովի առևտրային ուղիների վրա Եմենի հութիների հարձակումների հետ։ Երկարաժամկետ հետևանքների մասշտաբներն ուղիղ համեմատական կլինեն իրավիճակին, տեղում իրադարձությունների զարգացմանն ու հակամարտության տևողությանը ։

Հայաստանը, որպես ներմուծող երկիր, որպես բազմաթիվ առանցքային ճյուղերում, այդ թվում ՝ սննդի արդյունաբերության ոլորտում խնդիրներ ունեցող երկիր, ցնցումների ցանկացած նոր ալիքի դեպքում չի խուսափի դրանց հետևանքներից։ Իհարկե, այդ էֆեկտն ուղղակի չի լինի՝ ելնելով առավելապես դեպի եվրասիական շուկա մեր կողմնորոշումից։

Ավելորդ չէ նշել, որ ԵԱՏՄ-ն, ինչպես կորոնավիրուսի համավարակի և ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ, այնպես էլ նման զարգացումների դեպքում անդամ պետությունների, այդ թվում ՝ Հայաստանի համար հանդես է գալու տնտեսական անվտանգության բարձիկի դերում։
Մինչդեռ մեզ համար առաջնային չեն այս բոլոր զարգացումների հետ կապված տնտեսական ռիսկերը։

Հիմա եթերում