«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական փառատոն՝ Ջավախքում

29 Հունիսի 2024, 15:05

Մշակույթ

Ջավախքում հունիսի 21-23-ն անցկացվել է «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական 3-րդ պլեներ-փառատոնը:

Երևանից, Թբիլիսիից և Ջավախքից փառատոնին մասնակցող հայ և վրացի արվեստագետները շրջել են Ջավախքի նշանավոր պատմամշակութային և գեղատեսիլ վայրերում (Աբուլ լեռ, Խերթվիզ բերդ, Փարվանա լիճ և այլն) ու կտավին հանձնել իրենց տպավորությունները:

Փառատոնի արդյունքում ստեղծվել է ավելի քան քառասուն կտավ: Կտավներն առաջիկայում կներկայացվեն ցուցահանդեսով: