Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից չորսն արդեն Երևանում են

13 Մայիսի 2023, 00:24

Հայեր

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից չորսն արդեն Երևանում են, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Շուրջ յոթ տասնամյակ անց առաջին անգամ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը համալրվում է նոր շարժակազմով:

Նոր տրոլեյբուսների հնարավորություններին է ծանոթացել հավաքակայան այցելած Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Համայնքն, ի դեպ, արդեն իսկ մրցույթ է հայտարարել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման համար: Նախագծի շրջանակում ընդհանուր առմամբ 76%-ով կլուծվի վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմի թարմացման խնդիրը։