Համայնքային նոր «Հայ տուն»՝ Գերմանիայի Հեսսեն նահանգում
16 Հոկտեմբերի 2024, 21:23
Գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբէ Սրբազան հոր հանդիսապետությամբ հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Հեսսենի հայ համայնքի նոր «Հայ Տան» բացումը և առաջին տնօրհնեքի արարողությունը։
Ինչպես հայտնում է ՕՐԵՐ-ը, հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Ռոդենբախի քաղաքապետը, քրիստոնեական տարբեր եկեղեցիների հոգևորականներ և ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր ու հայորդիներ։