Համազասպ Բաբաջանյանին նվիրված վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրություն՝ Ռոստովում

21 Փետրվարի 2025, 10:15

Հայեր | Մշակույթ

Ռոստովի «Կինոյի տանը» տեղի է ունեցել Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանին նվիրված «Տանկիստ №1» պատմավավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը: Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են զինվորականներ, մարշալ Բաբաջանյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու աշակերտներ, գիտնականներ, ռազմական պատմաբաններ Ռուսաստանից և Հայաստանից:

«Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս, երեք պատերազմ անցած Համազասպ Բաբաջանյանը համարվում է զրահատանկային զորքերի ժամանակակից տեսության հիմնադիրը: Նրա տանկերի հայտնվելը, որոնք ամեն ինչ մաքրում էին իրենց ճանապարհին, խուճապի էր մատնում ֆաշիստներին, որոնք չէին դիմանում ոչ ստանդարտ մարտավարական քայլերին և պողպատե սեպերի սրընթաց ճեղքումներին», — նշել են ֆիլմի հեղինակները։

«Նման ֆիլմեր նկարահանելը և ինչպես երիտասարդներին, այնպես էլ ավելի մեծ սերնդին ցուցադրելը շատ կարևոր է։ Մենք պարտավոր ենք հիշել նախնիների հերոսական սխրանքները, նրանց անգնահատելի ներդրումը մեր ապագայի գործում։ Եվ հիմա, Հայրենիքի պաշտպանի տարում, նման միջոցառումներն ավելի մեծ նշանակություն են ստանում», — ասել է Ռոստովի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վարդերես Սամուրգաշևը:

Ֆիլմի նկարահանման աշխատանքներն իրականացվել են «Մոսֆիլմ» ռազմատեխնիկական բազայի տարածքում: