Համբարձում Հակոբյանն առաջին մենամարտում հաղթանակ տարավ

25 Հունիսի 2023, 01:00

Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի թիմը երրորդ հաղթանակը տարավ Եվրոպական խաղերում: Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի երրորդ ներկայացուցիչը մեկնարկեց հաղթանակով։ Համբարձում Հակոբյանը 80 կգ քաշայինների պայքարում 4:1 հաշվով պարտության մատնեց  Չեռնոգորիայի ներկայացուցիչ Պիտեր Մարչիչին:

Հիշեցնենք, որ Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից առաջին մենամարտերում հաղթանակներ են տարել նաեւ Արթուր Բազեյանը եւ Նարեկ Հովհաննիսյանը:

Հիմա եթերում