Համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին

12 Հոկտեմբերի 2023, 20:45

Մշակույթ

Հոկտեմբերի 16-ին Նովոսիբիրսկում տեղի կունենա համերգ՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին։ Միջոցառման ժամանակ կհնչեն մեծ կոմպոզիտորի հանրահայտ մեղեդիները: Կհնչի նաև կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի երաժշտությունը, որ ժամանակին ստացել է մաեստրո Խաչատրյանի ստեղծագործական օրհնությունը։

Կոմպոզիտորի երաժշտությունը կներկայացվի դաշնակահար Արմինե Գրիգորյանի, ջութակահար Կարեն Շահգալդյանի և թավջութակահար Կարեն Քոչարյանի մատուցմամբ: