Համերգներ, շոուներ, ֆիլմերի ցուցադրություններ․ Ռուսաստանում կնշեն Ազնավուրի հոբելյանը

07 Հոկտեմբերի 2024, 13:38

Մշակույթ

Հոկտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա «Ազնավուր-100» սիմֆոնիկ շոուն: Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի հանդիսատեսը կտեսնի բացառիկ համերգային նախագիծ՝ նվիրված լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին:

Երաժշտական այս երեկոյի ընթացքում Ազնավուրի ամենահայտնի ստեղծագործությունները կկատարեն Քրիստինա Ազնավուրը, ով իրեն նվիրել է լեգենդար արտիստի ժառանգությանպահպանմանն ու զարգացմանը, Սանկտ Պետերբուրգի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը: Դիրիժորական վահանակի մոտ կկանգնի Անդրեյ Մեդվեդևը։

Հանդիսատեսին կներկայացվեն Ազնավուրի հայտնի երգերը, որոնք շարունակում են հիացնել և ոգեշնչել միլիոնավոր երկրպագուների ամբողջ աշխարհում:

ՎԴՆԽ-ում էլ նոյեմբերի 17-ին տեղի կունենա «Ժամադրություն Փարիզում 2.0. HighTime orchestra» համերգը։ Հայտնի HighTime նվագախմբի կատարմամբ կհնչեն բոլոր ոճերի և դարաշրջանների Ֆրանսիայի լավագույն հիթերը:

Ծրագրում ներառված են լեգենդար երգեր կուլտային ֆիլմերից և մյուզիքլներից՝ Լարա Ֆաբիան և Շառլ Ազնավուր, Ջո Դասեն և Ինգրիդ, «Վալս Փարիզի երկնքի տակ» և «Փարիզի Աստվածամոր տաճարը», «Stromae» և «Desireless»: